Իրանից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ մեկ զոհ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե «Իրանից արձակված հրթիռներն ու ԱԹՍ-ները» ընկել են Նախիջևանի օդանավակայանի տարածքում։
Նախիջևանի օդանավակայանում վնասներ են գրանցվել, ինչպես երևում է ադրբեջանական APA լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում։
Օդանավակայանի տարածքում այժմ հրդեհ է։ Նախիջևանը գտնվում է Իրանի սահմանից մոտավորապես 30 կմ հեռավորության վրա։
Սա Ադրբեջանի տարածքի վրա իրականացվող առաջին հարվածն է, իրանական կողմը դեռևս մեկնաբություն չի տվել:
Տեսանյութը՝ ստորև․


