ԱշխարհՏեսանյութ

Իրանը փաստացի իր վերահսկողության տակ է վերցնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»

Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ, որն ավելի վաղ ՆԱՏՕ-ն և սիոնիստական կառույցները դիտարկում էին որպես տարածաշրջանի վրա ճնշման գործիք, գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։

«120 կիլոմետր երկարությամբ Թավրիզ-Երևան ռազմավարական նախագիծն իրականացվում է կարճ ժամանակահատվածում և ուղղակիորեն կապում է Իրանը Հայաստանի հետ»։

«Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։