Մամուլ

Իրանը վաղը Սյունիքի մարզում կբացի Իրանի գլխավոր հյուպատոսությունը

Իրանը վաղը Սյունիքի մարզում կբացի Իրանի գլխավոր հյուպատոսությունը

Մենք լավ, հագեցած հանդիպում ունեցանք Հայաստանի արտգործնախարարի հետ։ Այս մասին հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մենք պայմանավորվել ենք երկկողմ համագործակցության մակարդակով թեմաների շուրջ»,- ասել է նա։ Իրանցի դիվանագետը նշել է, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մոտ 700 մլն դոլար է կազմում։

«Մենք պայմանավորվեցինք այդ թիվը հասցնել 1 միլիարդ դոլարի՝ հաշվի առնելով այս մակարդակը 1 միլիարդ դոլարից բարձր բարձրացնելու ներուժը:

Համագործակցության զարգացման ոլորտները շատ լայն են։ Այդ ուղղություններից մեկը Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումն է, որը թույլ կտա ավելի հարմար եւ մատչելի պայմաններ ստեղծել։

Շատ կարեւոր նշանակություն ունի ճանապարհների հարցը։ Սյունիքի մարզում Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումն այն կարեւոր քայլերից է, որը մենք Հայաստանի արտգործնախարարի հետ միասին վաղը պետք է անենք»,- հավելել է նախարարը։

Տեսանյութը ստորև

Կիսվել