Իրանը Պարսից ծոցում գրավել է հարավկորեական բեռնատար նավը և ձերբակալել ամբողջ անձնակազմին
Իրանը Պարսից ծոցում գրավել է հարավկորեական բեռնատար նավը և ձերբակալել ամբողջ անձնակազմին
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը (ՀՊԿ), զավթել է Հարավային Կորեայի դրոշով Պարսից ծոցում հայտնված բեռնատար նավը: Այս մասին հաղորդում է «Սքայ Նյուզ Արաբիան» հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:
Իրանական լրատվամիջոցներ հաղորդել են, որ նավը գրավել են քիմիական նյութեր տեղափոխելու համար: «Թասնիմ» լրատվական գործակալությունը հրապարակել է նկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ՀՊԿ-ի նավերը ուղեկցում «HANKUK CHEMI» բեռնատար նավը, որը 7.200 տոննա էթանոլ էր տեղափոխում:
Նշվում է, որ նավի անձնակազմի անդամները բերման են ենթարկվել, այդ թվում `Հարավային Կորեայի, Ինդոնեզիայի, Վիետնամի և Մյանմայի քաղաքացիներ: Դեռևս չի նշվում ձերբակալվածնեի թիվը: Նշվում նաև, որ բեռնատարը այս պահին գտնվում է Իրանի Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը դեռևս մեկնաբանություն չի արել: Իրանի իշխանությունները նույնպես դեռ չեն մեկնաբանել միջադեպը: Ի դեպ միջադեպը տեղի է ունենում Հարավային Կորեայի արտաքին գործերի փոխնախարարի Թեհրան այցից առաջ:
Բեռնատար նավը ըստ տեղեկությունների պետք է հասներ Արաբական Միացյալ Էմիրություններ: Ասվում է նաև, որ բեռնատար նավը գտնվում է Միացյալ Թագավորության հսկողության ներքո: