Իրանը պահանջում է ազատ արձակել ձերբակալված վարորդներին (Տեսանյութ)
Իրանը պահանջում է ազատ արձակել ձերբակալված վարորդներին (Տեսանյութ)
Armlur.am-ը գրում է․ Իրանը հետամուտ է ադրբեջանցիների կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման հարցին, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաեդ Խաթիբզադեն: Նշվում է՝ Իրանը պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին, ինչպես նաև հանդիպում կազմակերպել պաշտոնատար անձանց հետ՝ այս խնդրին լուծում տալու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ի երեկոյան Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները իրանական բեռնատարների երկու վարորդի ձերբակալել են:
Բանն այն է, որ Ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում տեղակայված իրենց հսկիչ կետում կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին, ստուգում փաստաթղթերը, գումար պահանջում եւ հիմնավորում են, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն։
Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը կարևորել է հարևան երկրների տարածքային ամբողջականության առաջնահերթության քաղաքականությունը եւ հայտարարել, որ Իրանը փորձում է հավասարակշռված կերպով օգտագործել աջակցությունը նրանց նկատմամբ:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում