Իրանը հատել է կարմիր գծերը. Իսրայելի ՊՆ
Իրանը հատեց կարմիր գծերը, երբ համարձակվեց հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակավայրերի վրա, ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին և կհամոզվենք, որ Իրանը շատ բարձր գին կվճարի իր հանցավոր գործողությունների համար», – ասել է նա։
Նշենք, որ գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Արթնացող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի դեմ։
Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանի դեմ իսրայելական գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է»։
Իրանի կարևորագույն միջուկային օբյեկտում՝ Նաթանզում, մի քանի պայթյուն է լսվել։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ճառագայթման արտահոսքի մասին հաղորդագրություններ չկան։
Թեհրանին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 մարդ է տուժել, որից 35-ը՝ կանայք և երեխաներ։