Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել միջուկային զենքից հրաժարվելու համաձայնագիրը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ստորագրել համաձայնագիր, ըստ որի՝ երկիրը չի ունենա միջուկային զենք, հաղորդում է IRNA պետական լրատվական գործակալությունը։
«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, ըստ որի՝ Իրանը չի ունենա միջուկային զենք, քանի որ մեր սկզբունքի համաձայն՝ միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք պատրաստ չենք նման համաձայնագրի», – ասել է նախարարը հունիսի 15-ին դեսպանների հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք՝ Իսրայելի հարվածներից հետո Իրանը հրաժարվել է անցկացնել միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վեցերորդ փուլը, որը նախատեսված էր հունիսի 15-ին։
Իսրայելը հունիսի 13-ին սկսել է ավիահարվածներ հասցնել Իրանին՝ ձգտելով ոչնչացնել երկրի միջուկային և ռազմական օբյեկտները։