Իրանը հայտարարել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի առաջիկա արտադրության մասին
Իրանը հայտարարել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի առաջիկա արտադրության մասին
Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների տարածման վարչության նախագահ Ալի Ռազազանը ասել է, որ նոր հակավիրուսային դեղամիջոցի հումքը, որն օգտագործվել է Չինաստանում, առաջիկա օրերին կներկրվի երկիր և այնտեղ կարտադրվի, հայտնում է ԻՌՆԱ-ն։
«Հակավիրուսային դեղամիջոցը, որը մենք դեռևս չենք կարող անվանել, պատրաստվել և օգտագործվել է Չինաստանում, և հաջողությամբ բուժել է պացիենտներին։ Դեղամիջոցի հումքը ներմուծվել է երկիր, ներկայում այն մաքսազերծվում է։ Մենք կարող ենք երկու օրում պատրաստել այդ դեղամիջոցը երկրում»,- ասել է նա։
«Դա ինքնուրույն հակավիրուսային դեղամիջոց է, որը ստեղծվել և փորձարկվել է Չինաստանում, և կորոնավիրուսի բուժման ժամանակ այն կարելի է օգտագործել այլ հակավիրուսային դեղամիջոցների հետ միասին»,- նշել է նա։