Իրանը դադարեցրել է Թուրքիայի հետ ցամաքային հաղորդակցությունը
Իրանը դադարեցրել է Թուրքիայի հետ ցամաքային հաղորդակցությունը
Իրանի կառավարությունը, հաշվի առնելով Կորոնավիրուս Covid-19-ի Omicron շտամով պայմանավորված իրադրությունը, որոշում է կայացրել դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Թուրքիայի հետ:
Այսպիսով՝ անորոշ ժամանակով դադարեցվել է երկու երկրների միջև ավտոճանապարհային կապը:
Այս մասին հայտարարել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Ըստ որոշման՝ Իրանի սահմանները 15 օրով փակ կլինեն նաև Անգլիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Նորվեգիայից ժամանող այցելուների համար։ Իրանը նաև երկարաձգել է Հարավային Աֆրիկայի և հարևան երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվող արգելքը: