Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կարագուլյանն է. Վաչե Թովմասյան
Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կարագուլյանն է. Վաչե Թովմասյան
Երեկ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմը Կաննի փառատոնում արժանացել է «Ոսկե արմավենի» հեղինակավոր մրցանակին։
Վաչե Թովմասյանը ֆեյսբուքյան էջում այս առթիվ գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել Կարեն Կարագուլյանին:
«Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կարագուլյանն է: Իմ ճանաչած ամենատաղանդավոր հայ դերասանը երբևէ:
Շնորհակալ եմ քեզ, որ հենց ինձ ես խորհուրդ տվել երկրորդ հայ կերպարի համար և շնորհակալություն, որ միշտ իմ կողքին ես»,- գրել է նա: