Իրականում մենք չգիտենք, թե ինչ ենք արտադրում, պարզվում է՝ լավ էլ որակով արտադրանք ենք թողարկում․ Գևորգ Պապոյան
«Մենք երկար ժամանակ կոնյակ էինք արտահանում և չէինք ստուգում որակը, քանի որ այդ լաբորատոր կարողությունները չունեինք»,-կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ այդ պատճառով կոնյակի որակի վիճակագրությունը չէին վարում։
Նախարարը հիշեցրեց, որ տեղական մամուլը և արտասահմանյան ՀԿ-ները հայտարարում էին, որ արտահանվող կոնյակի մեծ տոկոսները խաղողի սպիրտից չէ։
«Հիմա այլ երկիր ստուգում է իրականացնում, ամեն օր ինձ վիճակագրություն են ուղարկում։ Ասենք 15 մեքենա՝ 15-ը դրական, 20 ավտոմեքենա՝ 19-ը դրական,1-ը բացասական, 22 մեքենա՝ 1-ը բացասական, 21-ը դրական։Այս վիճակագրությունը գումարում եմ իրար՝ 95%+ մենք դրական արդյունք ունենք… Իրականում մենք չգիտենք, թե ինչ ենք արտադրում, պարզվում է՝ լավ էլ որակով արտադրանք ենք թողարկում
Պապոյանը հայտնեց, որ լաբորատոր կարողությունները շատ կարևոր են և օգոստոսի 13-ից Հայաստանն էլ կունենա կոնյակի իզոտոպային ստուգման լաբորատորիա։





