Իրականում ինչո՞ւ է Սարգիս Գրիգորյանն ընտանիքի հետ Հայաստան վերադարձել
Սարգիս Գրիգորյանի ընտանիքը վերադարձել է Հայաստան, ինչն ակտիվ քննարկումների թեմա է դարձել նրանց հետևորդների շրջանում։ Շատերին հետաքրքրում էր՝ արդյոք այս վերադարձը ժամանակավոր է, թե ընտանիքը վերջնականապես է որոշել վերադառնալ հայրենիք։ Գրում է starnews.am-ը։
Իրենց ընտանեկան վլոգում Գրիգորյանները անկեղծորեն պատմել են, որ Հայաստան են վերադարձել մշտական բնակության նպատակով։ Ինչպես նշում են, այս որոշումը կայացվել է երկար քննարկումների արդյունքում․ թեման ընտանիքում քննարկվել է շուրջ երկու տարի։
Վերջնական որոշմանը գալով՝ ընտանիքը համոզվել է, որ հայրենիքից լավ ու հարազատ տեղ չկա։ Նրանց խոսքով՝ հենց այդ գիտակցումն էլ դարձել է վերադարձի գլխավոր շարժիչ ուժը։
Սարգիս Գրիգորյանի ընտանիքի այս քայլը ջերմ արձագանք է ստացել հետևորդների կողմից՝ շատերը ողջունելով հայրենիք վերադառնալու որոշումը և մաղթելով հաջողություն նոր փուլում։



