Քաղաքականություն

Իտալիայում փորձել են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում։)))»:

2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն առժամանակ ընդհատակ էր անցել, Ինտերպոլի միջոցով նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, իսկ Իտալիայի ոստիկանությունը աչալուրջ է գտնվել և փորձել է ձերբակալել նրան 10 տարի անց:

Կիսվել