Աշխարհ

Իտալիայում փակել են Միլանի տաճարը և Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը

Իտալիայում փակել են Միլանի տաճարը և Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Վենետիկի պատրիարքարանը հայտարարել է բոլոր պատարագները չեղարկելու մասին, այդ թվում՝ առաջիկա «մոխրոտ չորեքշաբթին», որով սկսվում է մեծ պահքն՝ ըստ կաթոլիկ օրացույցի։

Այդ որոշումը, որը վերաբերում է կիրակնօրյա ծառայություններին, ընդունվել է կորոնավիրուսի տարածման և Վենետոյի իշխանությունների՝ ցանկացած հանրային գործունեություն դադարեցնելու կարգարդության կապակցությամբ:

Ընդ որում՝ եկեղեցու ներկայացուցիչները խորհուրդ են տվել հավատացյալներին չմոռանալ աղոթքի մասին և առաջնորդվել հոգևոր ծառայությամբ, որը հաղորդվում է ռադիոյով և հեռուստատեսությամբ:

Ըստ վերջին տվյալների՝  Իտալիայում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 150 մարդ:

Կիսվել