Աշխարհ

Իտալիայում մոտ 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայում մոտ 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երեկոյան Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիա շրջանում 3.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին հղում անելով Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին։

Սեյսմոլոգները գրանցել են ավելի քան տասը ցնցում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տիրենյան ծովում` Կալաբրիայի արևմտյան ափի մոտ, երկրի մակերևույթից 33 կմ խորության վրա:

Երկրի տատանումները հստակ զգացվել են տարբեր բնակավայրերում, այդ թվում` Կոզենցա, Կատանձարո և Ռեջո-դի-Կալաբրիա խոշոր քաղաքներում: Մարզային հրշեջ ծառայության աշխատակիցների խոսքով՝ զոհեր և ավերածություններ չկան:

Կիսվել