Իտալիայում հաստատվել է Օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը
Իտալիայում հաստատվել է Օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը
Կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքն է հաստատվել Իտալիայում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Առողջապահության բարձրագույն ինստիտուտին։
Միլանի «Սասսո» հոսպիտալի լաբորատորիայի մասնագետները շտամը հայտնաբերել են Մոզամբիկից վերադարձած անձի մոտ։ Նշվում է, որ վարակակիրն ու նրա հետ շփված հարազատներն իրենց լավ են զգում։ Հիվանդացության դեպքը գրանցել է հարավային Կամպանիա շրջանում։
Նշենք նաև, որ իտալացի գիտնականները ներկայացրել են Օմիկրոն շտամի սպիտակուցի՝ աշխարհում առաջին պատկերը, որում նշված են բազմաթիվ մուտացիաները։