ԱշխարհՄամուլ

Իտալացիները չէին կարող չտնտղել Փաշինյանի հագուկապը․ Նրանց աչքից չի վրիպել հայկական կոշիկները

Հայաստանի վարչապետը հագնում է տեղի արտադրության ձեռքով կարված կոշիկներ, իսկ կոստյումն առայժմ արտասահմանյան է։

Օտարերկրացիներն ուշադրություն են դարձրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսքին։ Ապրիլին մարդկանց հետաքրքրում էին Փաշինյանի ուսապարկը, մորուքը և գլխարկը։ Բայց հետո ուսապարկին և զինվորական շապիկին փոխարինեց կոստյումը, իսկ մորուքին արդեն սովորական է դարձել։

Իսկ ահա իտալացիները, որոնք սուր աչք ունեն հագուստի հարցում, ուշադիր զննել են Փաշինյանի բրյուսելյան լուսանկարները և եկել եզրակացության, որ նա միայն հայկական կոշիկներ է հագնում։ Այդ մասին գրում է Կառլո Կոպոլան՝ Հրանտ Նազարյանցի` Իտալիայում հայագիտական կենտրոնի նորությունների բաժնի խմբագիրը։

«Փաշինյանն առաջին հերթին գնահատում է այն, ինչ պատրաստված է Հայաստանում՝ տեղի ձեռնարկատերերի ծանր աշխատանքով, որոնք Հայաստանում շատ բարդություններ են հաղթահարում»,-ասել է Կոպոլան։ Նրա խոսքով՝ Բրյուսելում հանդիպումների ժամանակ կրկին դրսևորվել է հայկական կոշիկների նկատմամբ սերը․ «նա եղել է հայկական «Kristobad» ապրանքանիշի կոշիկներով»․ նշել է խմբագիրը։

Հայկական ընկերությունից նշեցին, որ իսկապես հատուկ պատվերով կոշիկ կարել են Փաշինյանի համար. նրանց խնդրել էին ընտրել սև կաշի՝ առանց որևէ նախշի։ Բայց այն կոշիկները, որ վարչապետը հագել է Բրյուսելում, «Kristobad»-ից չեն եղել, մանրամասնեցին ընկերությունից։

Ինչ վերաբերում է վարչապետի կոստյումին, ամենայն հավանականությամբ, այն արտասահմանյան է։ Հայաստանում պատրաստի կոստյումներ կարում է առայժմ միայն մեկ ձեռնարկություն։ Բայց այնտեղ ասացին, որ վարչապետի համար կոստյում չեն կարել, թեև` շատ կուզեին իմանալ նրա նախասիրությունների մասին։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել