Իսրայելում ոտքի են կանգնել ընդդեմ Պաշտպանության նախարարի. Ադրբեջանին այլևս զենք չե՞ն մատակարարի
Իսրայելում ոտքի են կանգնել ընդդեմ Պաշտպանության նախարարի. Ադրբեջանին այլևս զենք չե՞ն մատակարարի
Իսրայելական «Lev Yehudi» (հրեական սիրտ) կազմակերպությունը երեկ դատական հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը:
Իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Իսրայելի բոլոր առաջատար լրատվամիջոցները գրում են այս մասին:
Դատական գործը հարուցվել է Պաշտպանության նախարար Բենի Գանցի եւ ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի դեմ:
Հայցը հիմնավորված է նրանով, որ այսօր Ադրբեջանը վերածվել է ահաբեկիչների բազայի, ահաբեկիչներ են նեգրավվում Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից: Եվ այն փաստով, որ այսօր Ղարաբաղում տեղի է ունենում հայ բնակչության ցեղասպանություն, և Իսրայելն անուղղակիորեն կապված է դրա հետ: