Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է Թեհրանում նոր թիրախների հարվածելու ծրագրերի մասին
Իսրայելն ընդլայնում է Իրանի տարածքում միջուկային ծրագրի դեմ ուղղված գործողության մասշտաբները՝ հայտնել են Բենիամին Նեթանյահուի գրասենյակից:
Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ հարվածները հասցվում են տասնյակ առանցքային օբյեկտների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքների, ռազմաբազաների և ռազմավարական ենթակառուցվածքի ուղղությամբ՝ ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա:
Տեղեկություն է տարածվել, որ հարձակման է ենթարկվել Թավրիզը: Թիրախում է եղել Թավրիզի նավթավերամշակման գործարանը:
Իսրայելական բանակի գլխավոր շտաբի պետը և Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարն էլ հայտարարել են Թեհրանում նոր թիրախների հարվածելու ծրագրերի մասին: