Իսրայելի պաշտպանության նախարարը մեղադրել է Թուրքիային տարածաշրջանն ապակայունացնելու մեջ
Իսրայելի պաշտպանության նախարարը մեղադրել է Թուրքիային տարածաշրջանն ապակայունացնելու մեջ
Իսրայելի պաշտպանության նախարարը մեղադրել է Թուրքիային տարածաշրջանն ապակայունացնելու և խաղաղապահ ջանքերին հակազդելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Պաշտպանության նախարար Բենի Հանցը բնութագրել է Թուրքիային և Իրանին որպես «խաղաղության աջակցումը հերքողներ և տարածաշրջանային ագրեսիան սատարողներ:
Վկայակոչելով Սիրիայի հյուսիսում և Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, ինչպես նաև նրա միջամտությունը Լիբիայում և ՀԱՄԱՍ-ի հետ շփումները՝ Հանցն ասել է.
«Այդ ամենը վանում է կայունությունից: Անշուշտ, Թուրքիայի մասին հարցը շատ կարևոր է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»,-ասել է Հանցը: «Ուստի մենք պետք է ուսումնասիրենք բոլոր տարբերակները, որոնք ունենք, և փորձենք ազդել նրանց վրա միջազգային ճնշման եղանակով»: