Իսրայելական «Երկաթե գմբեթ» լեգենդար ՀՕՊ համակարգը Իրանի շնորհիվ վերածվեց թղթե գմբեթ․ Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մինչ Իսրայելը հայտարարում էր Իրանի երկինքը գրավելու մասին, իրանական հրթիռները թափվում էին Իսրայելի քաղաքների ու միջուկային օբյեկտների վրա’ ոչնչացնելով նաև իսրայելական ՀՕՊ համակարգերը։
Իսրայելական «Երկաթե գմբեթ» լեգենդար ՀՕՊ համակարգը Իրանի շնորհիվ վերածվեց թղթե գմբեթի, և ամբողջ գիշեր իրանական հրթիռները ոչնչացրին Իսրայելի բազմաթիվ ռազմավարական օբյեկտներ, այդ թվում մի քանի օդանավակայաններ ամբողջությամբ։
Չեմ զարմանա, եթե Իրանը պաշտոնապես հայտարարի ատոմային ռումբ ունենալու մասին, ինչը կնշանակի, որ Վիետնամից հետո ԱՄՆ -ն երկրորդ անգամ ծանր պարտություն է կրում, բայց տուժում է Իսրայելը։
Սպասենք իրադարձությունների զարգացմանը»։