Իսրայելաիրանական պատերազմում իրանահայ է զոհվել
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին ցավակցական ուղերձ է հղել Սպահանում ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ։
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրված իրանահայ Հովհաննես Սիմոնյանը նահատակվեց Սպահանում՝ ոճրագործ ԱՄՆ-ի և Իսրայելի դաժան հարձակման հետևանքով։
Նահատակ Հովհաննես Սիմոնյանի ընտանիքի հարգելի՛ անդամներ,
Մեր հարգելի հա՛յ հայրենակիցներ,
ԱՄՆ-ի և Իսրայելի ահաբեկչական հարձակումների արդյունքում սիրելի հայրենակցի զոհվելու մասին լուրը խորը ցնցում էր մեզ համար: Պատվարժան իրանահայ համայնքն, այլ իրանցիների հետ ուս ուսի տված, միշտ կանգնած է եղել հայրենի հողի, պատվի ու արժանապատվության պաշտպանություն առաջին գծում և հայրենիքի համար զոհաբերել է իր զավակներին։
Սիրելի նահատակ Հովհաննես Սիմոնյանի հոգու համար Բարձրյալ Տիրոջից հայցում եմ երկնային արքայություն, իսկ ձեզ և բոլոր հարազատներին՝ համբերություն և հոգևոր սփոփանք»։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբոերի 27-ին։


