Իսպանիայում 19.000-ից ավելի բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով
Իսպանիայում 19.000-ից ավելի բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով
Իսպանիայում 19.400 բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ սա կազմում է կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թվի ավելի քան 14% -ը:
Առողջապահության նախարարության՝ նախազգուշացման և արտակարգ իրավիճակների համակարգող կենտրոնի ներկայացուցիչ Մարիա Սիերայի խոսքով՝ վարակված բուժաշխատողների մոտ 20% -ը արդեն դուրս է գրվել, 10%-ը հոսպիտալացվել է:
13 բժիշկ մահացել է COVID-19-ից։
Ապրիլի 6-ի դրությամբ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 135 հազար դեպք, մահացել է ավելի քան 13 հազար մարդ: