Իսպանիայում սուգ է հայտարարվել, մահերի թիվն աճում է
Իսպանիայում ջրհեղեղների պատճառով համազգային սուգ է: Վալենսիայում ջրհեղեղն առնվազն 72 մարդու կյանք է խլել: Հորդառատ անձրևների պատճառով տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, իսկ տեղումները կշարունակվեն առնվազն մինչև հոկտեմբերի 31-ը։
Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը՝ եռօրյա ազգային սուգ է հայտարարել։
Մայրուղիները հեղեղված են: Վալենսիայի և Մադրիդի միջև երկաթուղային կապը խափանվել է: Մալագայի մոտ մոտ երեք հարյուր ուղեւոր տեղափոխող արագընթաց գնացքը ռելսերից դուրս է եկել։
Աղետի շրջաններ են ուղարկվել հազարից ավելի զինվորականներ։ Նրանք օգնություն են ցուցաբերում շտապ օգնության ծառայություններին։ Փրկարարները մարդկանց տարհանելու համար օգտագործել են նավակներ և ուղղաթիռներ։
Դժվար հասանելի վայրերում զոհերին որոնում են անօդաչու սարքերի միջոցով։