ԱշխարհՄամուլ

Իսպանիայի Բուրգոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Որոշումն ընդունվել է միաձայն:

«Քաղաքային խորհրդի բոլոր քաղաքական ուժերը միաձայն հավանության են արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին միջնորդությունը», – նշված է Բուրգոսի քաղաքային խորհրդի «Թվիթեր»-յան էջում:

Այսպիսով, Բուրգոսը դարձավ 34-րդ իսպանական քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Կիսվել