Խոհանոց

Իսպանական համեղ փքաբլիթներ, որից անհնար է հրաժարվել․ բաղադրատոմս

Իսպանական համեղ փքաբլիթներ, որից անհնար է հրաժարվել․ բաղադրատոմս։ Ձեզ ենք ներկայացնում նմանը չունեցող փքաբլիթների իսպանական բաղադրատոմս։

Բաղադրիչներ`

160 գրամ ալյուր,

1 բաժակ ջուր,

0,5 թեյի գդալ աղ,

մի փոքր դարչին,

1 ճաշի գդալ փխրեցուցիչ,

100 գրամ բուսական յուղ

Փքաբլիթի պատրաստման եղանակը`

Եռացնում ենք ջուրը։ Խառնում ենք առանձին ամանի մեջ չոր մթերքները։ Աստիճանաբար լցնում ենք դրանք ջրի մեջ և խառնում մինչև միատարր զանգված ստանալը։

Թողնում ենք խմորը 10 րոպե այդ վիճակում։ Այնուհետև տեղադրում ենք խմորը հրուշակեղենի պարկերի մեջ։ Կաթսայի մեջ լցնում ենք յուղը և եռացնում այն։ Լցնում ենք եռացրած բուսական յուղը ձողիկների ֆորմայով խմորի վրա։

Երբ կարմրում է, հանում ենք կաթսայից և դնում սրբիչի վրա, որպեսզի յուղը ներծծվի։

Կարելի է լցնել շաքարի փոշի կամ շոկոլադ՝ ըստ ձեր ճաշակի։

Կիսվել