Իսկանդերը կիրառվել է․ Մովսես Հակոբյան
Իսկանդերը կիրառվել է․ Մովսես Հակոբյան
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում գեներալ-գնդապետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Իսկանդերը» չի օգտագործվել, ասաց․ ««Իսկանդերը» կիրառվել է, բայց չեմ ասի, թե որ տեղի վրա»։
Մովսես Հակոբյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պիտի վիրավորական խոսքեր հնչեցնի Արծրուն Հովհաննիսյանի հասցեին․ վերջինը Հակոբյանի խոսքով՝ ստել է։
«Արծրուն Հովհաննիսյանը 30 օր ստել է և իրեն հռչակել է գիտությունների թեկնածու։ Զինված ուժերում նրա ամենաբարձր պաշտոնը եղել է մարտկոցի հրամանատար և այսօր վերլուծություններ է կատարում ու նշանակվել է ակադեմիայում պաշտոնի, որտեղ կրթում է գեներալներին:
Ես որ երկիր էլ գնացել եմ, հյուրանոցի ֆոյեյում ինձ սպասում էին «ՍՈՒ 30» և «ՕՍԱ» վաճռողներ։ Ես հետո իմացա, թե իմ մարշրուտն ով է տալիս, որ այդ մարդիկ հայտնվեն այդտեղ և փորձեն ինձ համոզել: 2016-ից ինձ համոզել են, որ «ՍՈՒ 30» ձեռք բերենք, ես մերժել եմ:
Հիմնավորել եմ երկրի նախագահին, թե ինչու դա մեզ պետք չի… Այսօր իշխանությունը չի կարող հերքել, որ ինքը այն ձեռք է բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը:
Այսինքն, այն, որ գովազդում են, որ դա հակաօդային օդ-օդ հրթիռներ կարող է կրակել մինչև 130 կմ, ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը երրորդ երկրի վաճառել: Դրա համար ՍՈՒ-երը գտնվում են մեր երկրում առանց զինամթերքի»,- ասաց գեներալը։