Իսակովի պողոտայում՝ պարեկային ծառայության ոստիկանը չնկատելով փոսը, մեքենայով ընկել է դրա մեջ
Իսակովի պողոտայում՝ պարեկային ծառայության ոստիկանը չնկատելով փոսը, մեքենայով ընկել է դրա մեջ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արդեն մի քանի օր է, Երևանի Իսակովի պողոտայում հսկայական փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար: Գրեթե ամեն օր վարորդները սեփական մաշկի վրա են զգում այդ փոսի պատճառով կրած նյութական վնասները:
Այսօր հերթական անգամ վթար է տեղի ունեցել այդ փոսի պատճառով, իսկ պատկան մարմինները ուղտի ականջում քնած են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողը՝ ծառայողական ավտոմեքենայով, չնկատելով փոսը, ընկել է դրա մեջ, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, առաջ ընթացել, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել պատին:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտարաբ տուժածներ չկան: Թե ով է փոխհատուցելու վնասը, դեռևս պարզ չէ, և թե ովքեր են դրա համար պատասխանատու, դրա պատասխանը երևի քաղաքապետարանում կիմանան:
Բայց որ խնդիրը պետք է հրատապ լուծել, դա փաստ է:
Հակառակ դեպքում, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի զրույցում Կիլիկիա թաղամասի բնակիչները հայտնեցին, որ պատրաստվում են փակել ճանապարհը, իսկ փոսը լցնել քաղաքապետի և վարչական շրջանի ղեկավարի նկարներով: