Իջա, տեսա՝ Վանեցյանը իրեն վստահված տեղակայման վայրում չէ. Արգիշտի Քյարամյան
Իջա, տեսա՝ Վանեցյանը իրեն վստահված տեղակայման վայրում չէ. Արգիշտի Քյարամյան
Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է պատերազմի ժամանակ Արցախում իր արած աշխատանքերի, Շուշիի ակման և այլ վիճահարույց հարցերին: Ըստ Քյարամյանի, «Հայրենիք» կուսակցութան նախագահ Արթուր Վանեցյանը լքել է Քարին տակի՝ իրեն վստահված բարձունքը:
«Այս մասին բոլորը գիտեն, անգամ Ստեփանակերտից կարճ ժամանակ անց ինձ զանգում, այս մասին հարցեր էին տալիս»,- հավաստիացնում է Քյարամյանը:
Սեյրան Օհանյանը ինձ առաջարկում է գնալ և «Հայրենիք» զորախմբին առաջարկել գալ եւ տեղակայվել մարտական գործողություններին հարակից մի վայրում: Ես գնում եմ, հանդիպում եմ Վանեցյանին, ասում եմ, որ այսպիսի խնդիր ունենք մենք, Վանեցյանը համաձայնում է, ասում է` որեւէ խնդիր չկա եւ պատրաստ են գնալ եւ ցանկացած վայրում տեղակայվել:
Միասին մեքենաներով շարժվում ենք այն վայրը, որտեղ որ զորախումբը պետք է տեղակայվի, այնտեղ մեզ դիմավորում է Արցախի ոստիկանապետը, փոքր ջոկատներով գնում ենք տեղակայման վայր, որտեղ որ «Հայրենիք» զորախումբը չի խարամատավորվում, սակայն պետք է խրամատավորվեր:
Մենք մի գնդապետի եւ 10 կամավորների հետ որոշում ենք մի բարձունքում տեղակավել, գնում ենք, ճանապարհին մեկ այլ դիրք ենք նկատում, որն էլի հարմար է եւ ես հետ եմ գնում, որ էլի խումբ բերեմ եւ այդ դիրքում տեղակայեմ, այդ ընթացքում տեխնիկական պատճառներով զորախմբի ծառայակիցների մեկի ճկույթը վնասվում է եւ երբ դիրքերից մեկում վիրավորվում զորախմբի մեկ այլ անդամ, գնում ենք, որ իջացնենք, հետ գալուց արդեն Վանեցյանը տեղակայման վայրում չի լինում:
Հետագայում պարզել ենք, որ շտաբում է, մոտ 2-3 ժամ փորձել ենք պարզել կատարվածը, հետո վերադարձել ենք շտաբ եւ Վանեցյանը շտաբում չի եղել, վերադարձել է Ստեփանակերտ: Տեղակայման վայրում զորախմբից մի տղա եմ տեսել, ով ասաց որ ոչ մեկ իրեն չի ասել այդտեղ տեղակայվել:
Դրանից հետո գնդապետն ինձ ասում է, որ զորախմբից ոչ մեկ չկա տեղակայման վայրում, մենք այդ վայրում լրիվ այլ ստորաբաժանում ենք տեղակայում»,- պատմել է Քյարամյանը։
Տեսանյութը ստորև