Իշխան Սաղաթելյանն արձագանքել է Արթուր Վանեցյանի որոշմանը
Իշխան Սաղաթելյանն արձագանքել է Արթուր Վանեցյանի որոշմանը
Pastinfo.am-ը գրում է․ Մենք միասին ճանապարհ ենք անցել, գնահատում և արժևորում ենք այդ անցած ճանապարհը, բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քաղաքական գիծը, մենք մի նպատակ ունենք և ամեն մեկս ունի այդ նպատակին հասնելու ճանապարհային իր քարտեզը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու հարց չի քննարկում.
««Դիմադրության» շարժումը իր հայտարարած ծրագրով, փողոցային պայքարը շարունակելու է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ, դադարեցվում է նաև ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի գործունեությունը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականի ապրիլի 17-ին, դնելով փողոցային պայքարի հիմքը, Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ինքն այլեւս չի պատկերացնում իր գործունեությունն այս գումարման ԱԺ-ում։