Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց ԱԺ փոխնախագահ
Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց ԱԺ փոխնախագահ
Ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրել էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ Սաղաթելյանը չի ընտրվել։
«Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր. կողմ են քվեարկել 49–ը, դեմ` 49-ը, իսկ անվավեր` 5»,–ասաց նա։