Մամուլ

Իշխան Զաքարյանը հարցաքննվել է ընտրակաշառքի գործով և մանրամասներ փոխանցել ԱԱԾ-ին

Իշխան Զաքարյանը հարցաքննվել է ընտրակաշառքի գործով և մանրամասներ փոխանցել ԱԱԾ-ին:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ԱԱԾ-ում 4 ժամ հարցաքննվել է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը։

Իշխան Զաքարյանն անցնում է 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքի գործով, որի մասին այսօր հայտնել էր ԱԱԾ-ն։

Այս և երկու այլ քրեական գործերով այսօր կեսօրից հարցաքննվում է նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Իշխան Զաքարյանը վկայի կարգավիճակ ունի, բայց հարցաքննվել է կասկածանքի շուրջ, միջանկյալ վկա-կասկածյալ կարգավիճակով է հարցաքննվել»,- ներկայացրեց պաշտպանը։

Հարցին, թե Իշխան Զաքարյանը և՞ս ներգրավված է եղել ԱԱԾ-ի նշած ընտրակաշառքի բաժանման գործում, Գեղամ Հակոբյանը պատասխանեց.

«Դե՝ շտաբի ղեկավարն է եղել, բայց ուրիշ որևէ բանի հետ չի առնչվել»։ Գեղամ Հակոբյանը նաև հայտնեց, որ Զաքարյանը 4 ժամ ցուցմունք է տվել և գործի շրջանակում մանրամասներ է հաղորդել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել