Իշխանությունները ցույց տվեցին, որ չեն գնալու ընտրակեղծիքների որևէ պարագայում․ Պետրոս Ղազարյան
« Իշխանությունները ցույց տվեցին, որ չեն գնալու ընտրակեղծիքների որևէ պարագայում։ Դա ֆունդամենտալ հաջողությունա Հայաստանի և նրա քաղաքացիների համար»։
Լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով երեկ Աբովյանում կայացած քաղաքապետի ընտրություններին, որում հաղթեց անկուսակցական Վահագն Գևորգյանը՝ գրել է.
«Քաղաքական համակեցությանը, որ 30 տարի մեզ մոտ չէր ստացվում, միայն այս հիմքով և այս հիմքը ավանդույթ ու ինստիտուցիոնալ դարձնելով կարելի է հասնել։
Իսկ եթե էսօր իշխանություն ունենային նախկին իշխանության ժամանակ կոռուպցիան ու ընտրակեղծիքըները դոշերով պաշտպանող, էսօր քաղաքացիական կույսերի շորեր հագածները ու իրանց ստվերային կուկլավոդները՝ ընտրությունները կկեղծվեի՞ն, թե՞ ոչ։
Պատասխանն ակնհայտա, պայքարի գինն էլ պարզ՝ Ով, ինչ Հայաստան ա ուզում»։