Ազատ խոսք

«Իշխանությունները չնկատելու են տալիս կամ նույնիսկ չեն հասկանում»․ Հրանտ Բագրատյան

«Իշխանությունները չնկատելու են տալիս կամ նույնիսկ չեն հասկանում»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարտի 15, 16, 18, 19 և 20 ստատուսներում գրել եմ, թե ի՞նչ պետք է անել կորոնավիրուստ դեմ արդյունավետ պայքարելու համար։

Իշխանությունները չնկատելու են տալիս կամ նույնիսկ չեն հասկանում։ Այն, ինչ-որ ասված է այդ ստատուսներում, պետք է 100% իրականացնել։ Մարտի 24-ի առավոտյան ՀՀ-ն ուներ 235 վարակակիր, Ադրբեջանը՝ 72, Վրաստանը՝ 65։

Նիկոլականները ՖԲ-ում անմիջապես քոմենթ են անում. այդ երկրները ստում են։ Գիտեք ստում եք դուք։ Ավելին, դուք՝ այս իշխանության խամաճիկներդ, այսօրվա ղեկավարները (ՆՓ, ԱՍ և ԱՄ) ունե՞ք բավականաչափ կամք ու գրագիտություն հասկանալու, թե ի՞նչու են վարակվածներն այդ երկրներում համեմատաբար քիչ։ Ուսումնասիրե՞լ եք։ Կրկնում եմ պատճառները։

1. Այդ երկրներում մտցված է կարանտին։ Բաքուն կարանտինի մեջ է։ Այդ երկրներում, ի տարբերություն մերոնց, լոլոների մասին (արտակարգ դրություն, դատական պրոցեսներ և այլն) օրենքներ ու որոշումներ չեն ընդունում։

Ո՞ւմ է պետք մեր արտակարգ դրությունը։ Միայն իշխանությանը՝ մամուլը վերահսկելու մասո՞վ։ Այլ մեխանիզմ, կոնկրետ գործիք այդ ԱԴ մեջ չկա։

2. Քանի՞ անգամ եմ գրել. համաճարակը հաղթելու համար պետք է շղթաները փակել։ Այսինքն, կարանտին Երևանում, Էջմիածնում, Մեղրիում, Չարենցանվանում, Մրգաշատում և այլն։ Այսինքն այնտեղ, որտեղ այդ վիրուսը կա։ Այնպիսի կարանտին, երբ այդ բնակավայրից դուրս ու ներս անելու համար պահանջվում է անցաթուղթ պարետի ստորագրությամբ։

2. Ամբողջությամբ պետք է ստերիլիզացնել գյուղատնտեսության, սննդի, էլեկտրաէներգետիկայի, կապի, հեղուկ վառելանյութի ոլորտները։

3. ՏԱ-ն կիլոմետրերով հեռու է արդյունավետ ԱԴ կառավարելուց։ Դա պետք է անեն կամ ՆՓ-ն կամ ԱՍ-ն։

4. Վարակվածի հետևից գնալը և նրա շփման շրջանակները պարզելը որպես վիրուսի դեմ պայքարի հիմնական միջոց չի աշխատել Չինաստանում, Հվ Կորեայում, Ճապոնիայում, Սինգապուրում և այլն։

5. Կարգի բերեք ԱԺ-ն։ Մի՞թե կարելի համաճարակը տարածելու համար նախատեսել ազատազրկում (գնա ազատազրկման վայրերում տարածի՞), դատ և այլն։ Տուգանում ենք ու վերջ։ Ինչպե՞ս կարող է երկրի ԱԺ-ն նման անպտուղ գործունեությամբ զբաղվել։

Լավ մնացեք։ Տանից դուրս մի եկեք, առանց դիմակի և ձեռնոցի ման մի եկեք»։

Կիսվել