Իշխանությունները ուզում են խուսափել ձեզ ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց․ Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
Իշխանությունները ուզում են խուսափել ձեզ ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց․ Էդմոն Մարուքյան
Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` կրկին անդրադառնալով քաղաքացիներին 100 հազարական դրամ տրամադրելու հարցին:
«Կառավարությունը բացելով գործունեության ոլորտները խուսափում է քաղաքացիներին ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելուց:
Իշխանությունը տարբեր կեղծ օրակարգերով փորձում է շեղել քաղաքացիների ուշադրությունը այդ հարցից, իսկ իրենք կրկին ցանկանում են անդրադառնալ իրական թիվ 1 օրակարգին:
Տեսեք ինչերի միջով ենք մենք անցել նախորդ շաբաթ` Ucom ընկերություն, խուզարկություններ, Գագիկ Խաչատրյանի որդին պետք է կալանավորվի, մեկ էլ չի կալանավորվում, մեկ էլ լուր է գալիս, որ ինքը փախավ էլի, կամ մեկ էլ հոփ հանդես է գալիս Միքայել Մինասյանը եւ ասում է, որ Արթուր Վանեցյանը եկել է Հռոմ ու իրեն առաջարկել է փող վճարել:
Բայց այս ամեն ինչը ձեզ հետ կապ չունի, ձեր խնդիրների հետ կապ չունի եւ երկու տարի շարունակ իշխանությունները այս խնդիրները պետք է լուծեր, այսինքն` պետք է բռնեին եւ դատեին նրանց, եթե ապացույցներ ունեն:
Լավ չունեք 100 հազար, տվեք 60 հազար, կամ ում որ աջակցել ենք, նրանց մի տվեք»,- ասաց Մարուքյանը: