Իշխանությունները գնում են ինքնաոչնչացման ուղղով․ Գագիկ Համբարյան
Իշխանությունները գնում են ինքնաոչնչացման ուղղով․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ու՞մ համար են այս շոուները և ո՞վ է այս ամենի ռեժիսորը
Վերջին օրերին Հայաստանի իշխանությունների և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող և իրար հաջորդող տարաբնույթ և անտրամաբանական շոուները՝ “գրիչագեյթից” մինչև ժամեր առաջ մի քանի ընդդիմադիր ակտիվիստների բերման ենթարկումը՝ իրականացված ասֆալտին փռելու ոճով ու շատ արագ նրանցից երկուսի ազատ արձակումը ուղղակի չի տեղավորվում նորմալ մարդու ուղեղի մեջ…
Որևէ մեկը կարող է ասել՝ ինչի՞ համար էին այս մասկի-շոուներն իրականացվում… Լավ՝ իմաստը՞…
Այսքան ամեն ինչն էժանացնելու իմաստը ո՞րն է.. Սա խայտառակություն է…
Իշխանությունները գնում են ինքնաոչնչացման ուղղով…
Հ.Գ. Այս ամենն էլ չի կարելի մեկնաբանել քաղաքագիտական տեսանկյունից… Այստեղ արդեն հոգեբույժ է պետք… Հոգեբանն էլ չի օգնի…»։