Իշխանությունը փորձում է բռնագրավել Սամվել Մայրապետյանին պատկանող գույքը. «Հրապարակ»
Իշխանությունը փորձում է բռնագրավել Սամվել Մայրապետյանին պատկանող գույքը
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, Սամվել Մայրապետյանի հետ կապված՝ դատախազությունն ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթաց է սկսել։
Իշխանությունը փորձում է բռնագրավել նրան պատկանող գույքը եւ դա իրականացնում է նրա բացակայության պայմաններում՝ փորձելով հիմնավորել, որ այն ամենը, ինչ ունի Մայրապետյանը եւ նրան փոխկապակցված անձինք, օրինական եկամուտների վրա չեն հիմնված։
Այս գործը գլուխ բերելու համար դատախազությունը հարցումներ է արել բոլոր այն կազմակերպություններին, որտեղ իր կյանքի ընթացքում աշխատել է Մայրապետյանը։
Մասնավորապես, Բժշկական համալսարանում բացել են 70-80-ականների արխիվները, որ պարզեն, թե ինչ պաշտոն է զբաղեցրել նա եւ քանի ռուբլի աշխատավարձ է ստացել։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում