ՄամուլՏեսանյութ

Իշխանությունը ցանկանում է լռեցնել լրատվամիջոցին, որն այլ կարծիք ունի ․ Փոստանջյանը՝ «Հայելի» ակումբի միջադեպի մասին (Տեսանյութ)

Իշխանությունը ցանկանում է լռեցնել լրատվամիջոցին, որն այլ կարծիք ունի ․ Փոստանջյանը՝ «Հայելի» ակումբի միջադեպի մասին

News.am-ը գրում է․ «Հայելի» ակումբի դեմ հարձակման գործով վարույթն իրականացնող մարմինը «ոտքը կախ է գցել», սպասում է ինչ-որ ցուցումի, բայց ակումբի իրավաբանական կողմը պնդելու է, որ ակումբի վրա հարձակում գործածները ներգրավվեն որպես մեղադրյալներ։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

«Ակնհայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել 4 անձինք, այսինքն՝ խմբի անդամներ, խմբակային գործողություն է տեղի ունեցել հանրային տարածքում, դա որակվում է որպես խուլիգանություն։

Հատուկ վերաբերմունք է ընդգծվել Անժելա Թովմասյանի նկատմամբ, որ նա պատկանում է Թովմասյանների ընտանիքին, ում եղբայրը այժմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է, ով նաեւ հետապնդվում է գործադիր եւ օրենսդիր իշխանության կողմից։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել