Իշխանությունը հոգեվարքի մեջ է և ի վիճակի չէ որևէ լուրջ որոշում կայացնել․ Միքայել Պողոսյան (Տեսանյութ)
Իշխանությունը հոգեվարքի մեջ է և ի վիճակի չէ որևէ լուրջ որոշում կայացնել․ Միքայել Պողոսյան (Տեսանյութ)
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը:
«Մեր այսօրվա այստեղ գտնվելու նպատակը միաբանվելն է հանուն այն տղաների, որոնք հիմա գտնվում են ուղղակի անելանելի վիճակում: Այսօր բոլորիս ուշքն ու միտքը պետք է լինի մեր տղաներին հետ բերելը, չգիտեմ՝ դա ոնց պետք է անենք, բայց պետք է անենք:
Ամեն հայ արթնանալուց պետք է մտածի՝ ինչ կարող եմ ես անել տղաների համար, այս երկիրը վերականգնելու համար: Մենք պետք է սովորենք նորից ապրենք այս պայմաններում»,- ասաց նա:
Նա ասաց, որ իշխանությունից հիասթափվել է պատերազմի սկզբին, և իշխանությունը մեղավոր է պատրազմի համար:
«Սա դավաճանություն է ուղղակի, ակնհայտորեն բոլոր փաստերով, բոլոր եզրահանգումներով, դու հասկանում ես, որ չէր կարող հայ զինվորը պարտվել, բոլորս ենք մեղավոր, ոչ թե մեկ հոգին»,- ասաց Միքայել Պողոսյանը:
Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում