Մամուլ

Իշխանության սրտի օլիգարխը ժամանեց Ազգային ժողով․ «Հրապարակ»

Իշխանության սրտի օլիգարխը ժամանեց Ազգային ժողով

Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանը ժամանել է խորհրդարան, նրան մեր լրագրողը հանդիպել է խորհրդարանի մուտքի մոտ, գործարարին ԱԺ շենք ուղեկցել են մի խումբ ախրանիկներ, իսկ նրան ԱԺ բերող ամենագնացները կանգնեցրել են երկրորդ գծի վրա՝ խախտելով երթեւեկության կանոնները։

Թե ում հրավերով է գործարարը ժամանել խորհրդարան, մեզ չհաջողվեց պարզել։

narek nalbandyan meqena

Հիշեցնենք, որ Նալբանդյանն այն նորահայտ գործարարն է, որ գնեց ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի դղյակը, ինչպես նաեւ 5 միլիարդ դրամով ձեռք է բերել «Գոլդեն փելես» հյուրանոցը, որը պատկանում է Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանին, սակայն հեղափոխությունից հետո իշխանությունը խլեց վերջինից:

Ընդ որում, ձեռք է բերել վարկային միջոցների հաշվին, այսինքն՝ բանկերն են աջակցել, որ նա նման թանկ գնում անի։

Մինչեւ գործարար ոլորտ մտնելը, Նարեկ Նալբանդյանը սովորական քննիչ է եղել եւ սերտ կապեր է ունեցել նախորդ իշխանությունների հետ:

Կիսվել