Քաղաքականություն

Իշխանության հարցը կորոշվի փողոցում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով․ Ռոբերտ Քոչարյան

Կարծում եմ՝ իշխանության հարցը կորոշվի փողոցում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Այս մասին «Գոլոս Արմենիի» հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ընդ որում՝ ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից եւ ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված եւ հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ են Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Պատասխանելով հարցին՝ համաձա՞յն եք քաղաքագետների այն մտահոգությանը, որ Ձեզ մեկուսացնելով, ՀՀԿ-ին վարկաբեկելը, Քոչարյանի հանդեպ վենդետան ինչ-որ աշխարհաքաղաքական նպատակ ունի՞, թե՞ խոսքը անցյալի հաշիվներ մաքրելու մասին է՝ Քոչարյանը պատասխանեց․

«Եթե դա միայն սևեռուն վենդետա է, ապա վարչապետի հոգեբանական պատկերը պետք է անհանգստացնի հասարակությանը: Քաղաքագետներին դուր չի գալիս իռացիոնալությունը, եւ նրանք իմ հետապնդման բացատրելի շարժառիթներն են փնտրում: Նրանց մտահոգությունները ճշմարտանման են, սակայն, այնուամենայնիվ, մնում են վերլուծական եզրահանգումների ոլորտում»։

Կիսվել