Իշխանության զավթման նախապատրաստության մեջ մեղադրվող արցախցին Ռոստովից ՀՀ էր եկել՝ եղբոր զոհված որդու տարելիցին մասնակցելու
Ստանձնել եմ Սերոբ Գասպարյանի հետ մեկտեղ իշխանության զավթման նախապատրաստության մեջ մեղադրվող, արցախյան քառասունչորսօրյա և քառօրյա պատերազմների ակտիվ մասնակից արցախցի Արմեն Մնացականյանի շահերի պաշտպանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Հարազատների խնդրանքով ընդամենը իրազեկում եմ, որ վերջինս Ռոստովից Հայաստան էր ժամանել իր հարազատ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով։
Միաժամանակ իրազեկում եմ, որ Արմեն Մնացականյանի հետ ապօրինի, խայտառակաբար և բռնի կերպով ձերբակալված նրա ընտանիքի անդամներն ու հարազատները նույն օրն ազատ են արձակվել։
Ինչ վերաբերում է Արմեն Մնացականյանին կալանավորելու որոշմանը, ապա այդ կապակցությամբ հանդես կգամ լրացուցիչ հայտարարությամբ»,- գրել է նա։