«Իշխանափոխությունը որևէ հեղափոխական արդյունքներ չի տվել, քաղաքացին երջանիկ չի դարձել»․ Հայկ Մարտիրոսյան
Հայկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ի՞նչ քաղաքացու օր, ի՞նչ հեղափոխություն:
Ե՞րբ ենք դատարկ տոները փոխանակ շատացնելու` քչացնելու:
Իշխանափոխությունը որևէ հեղափոխական արդյունքներ չի տվել, քաղաքացին երջանիկ չի դարձել:
Որպես մեծ ալիք սկսված ժողովրդական հեղափոխությունը վերածվեց փոքրիկ արդյունքներով անկարող մի մեքենայի, այսինքն` սարը մուկ ծնեց և հիմա նշել այդ ծննդյան օրն` ուղղակի վիրավորական է:
Շատ անլուրջ է դառնում ամեն բան: Շատ անլուրջ»։