«Իշխանաձորում անօդաչու թռչող սարքից զոհվել է Նորայր Մայիլյանը». ծնողների միակ զավակն էր
«Իշխանաձորում անօդաչու թռչող սարքից զոհվել է Նորայր Մայիլյանը». ծնողների միակ զավակն էր
Արմինե Դովլաթբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նորայր Մայիլյանը ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 14-ին մայրաքաղաք Երևանում։
Ծնողների միակ զավակն էր։
2019 թվականի հուլիսի 8-ին Նորայրը զորակոչվեց բանակ՝ ծառայության անցնելով Խնձորեսկում։
Պատերազմի օրերին մասնակցել էր Ջրականի, Հադրութի, Սանասարի մարտերին։
21 ամյակը բոլորեց ռազմի դաշտում և ընդհամենը 2 օր անց՝ հոկտեմբերի 16-ին, անօդաչու թռչող սարքի հարվածից Նորայրն անմահացել է Իշխանաձորում։
Նորայրն էլ բոլորիս նման սիրում էր կյանքը ուներ երազանքներ․
Կներեք Տղերք..
Հավերժ փառք քեզ եղբայր»։