Ինֆարկտից մահացել է Ազատի կացարանի հրդեհից զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը
Ինֆարկտից մահացել է Ազատի կացարանի հրդեհից զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը
Ինֆարկտի հետեւանքով մահացել է Ազատի կացարանի ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։ Այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում ասաց Գառնիի համայնքապետը։
Նշենք, որ Գագիկ Բարսեղյանը Գերմանիայից Հայաստան էր վերադարձել՝ Հայոց բանակում ծառայելու համար։
Գագիկը ծնունդով Գառնի համայնքից էր, բայց վաղ հասակում տեղափոխվել էր Գերմանիա։ Գագիկն ուներ մեկ քույր եւ մեկ տարեկան եղբայր։