Շոու-բիզնեսՏեսանյութ

Ինքս ինձ սիրահարված եմ․ Անահիտ Ադամյան (Տեսանյութ)

Ինքս ինձ սիրահարված եմ․ Անահիտ Ադամյան (Տեսանյութ)

Երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը Tert.am.life-ի «Խուճապ» հաղորդման ընթացքում խոսել է երաժշտական դադարի և միջազգային մրցույթների մասնակցության մասին։

«Ես չունեմ երաժշտական կրթություն, բայց ես ունեմ վոկալային հիմք՝ Նադեժդա Սարգսյանի շնորհիվ։ Նրա մահվանից հետո ես չէի կարողանում զբաղվել երգով, ես սթրեսային վիճակում էի և տևական ժամանակ չէի երգում, չէի հաճախում որևէ վոկալի ուսուցչի մոտ»,– ասաց Անահիտ Ադամյանը։

Նրա խոսքով՝ «Ну-ка, все вместе» նախագծին մասնակցելիս նա այնքան էլ պատրաստ չի եղել ելույթ ունենալուն։

anahit adamyan

«Ձայնալարերը մկաններ են, ինչքան էլ ես ունեմ ուժեղ վոկալ, լավ ձայնային տվյալներ միևնույն է տևական դադարը ոչ դրական ազդեցություն ունեցավ ինձ վրա և ես չկարողացա հաղթել։ Դա ինձ համար դաս էր։

Ցանկություն ունեմ ներկայանալ մեծերի Եվրատեսիլին, բայց պատրաստ վիճակում»,– նշեց Անահիտը։

Մանրամասները՝ Tert.am.life-ի տեսանյութում

Կիսվել