Մամուլ

Ինքնաշեն վերելակով իջնելիս ճոպանը պոկվել է․ մայրն ու դուստրերը տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց տանը վերելակից վայր ընկնելու հետևանքով ստացած «աջ սրունքթաթային շրջանի կոտրվածք» ախտորոշմամբ «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Լաուրա Տ․-ն:

Նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում կրկին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների բաց կոտրվածքներ» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ ընդունվել 43-ամյա Ռիմա Ի․-ն, իսկ արդեն 22։30-ի ստացված օպերատիվ տեղեկության համաձայն վերելակի պոկվելու հետևանքով հարազատների կողմից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 1,5 տարեկան Մ․ Տ․-ն։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։05-ի սահմաններում Ռիմա Ի․-ն և վերջինիս դուստրեր Լաուրա Տ․-ն և Մ. Տ․-ն վերը նշված հասցեում գտնվող տան երկրորդ հարկում գտնվող չորանոցում տեղադրված ինքնաշեն վերելակով երկրորդ հարկից առաջին հարկ իջնելու ժամանակ վերելակի ճոպանը պոկվելու հետևանքով վայր են ընկել գետնին:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Կիսվել