Ինքնակամ շինությունների հաշվառման նոր ժամկետներ կսահմանվեն
Կադաստրի կոմիտեն նախաձեռնել և շրջանառել է իրավական ակտերի նախագծեր, որոնք նախատեսում են մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետների մեկանգամյա երկարաձգման հնարավորություն։ Այս մասին հայտնում է Կադաստրի կոմիտեն։
Այս նախաձեռնության նպատակն է քաղաքացիներին տրամադրել ևս մեկ հնարավորություն՝ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցների, այդ թվում՝ կիսակառույց հատվածների վերաբերյալ անհրաժեշտ հաշվառումն իրականացնելու և հետագայում դրանք օրինականացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։
Հաշվառման վերջնաժամկետները կհստակեցվեն նախագծերի ընդունումից հետո, որի վերաբերյալ հանրությանը լրացուցիչ կիրազեկենք: