Մամուլ

Ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում․ որն է եղել պատճառը

Դուբայ-Երևան, Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան չվերթների ինքնաթիռները տևական ժամանակ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն էլ գիշերն արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում։

Նշվում է, որ պատճառը եղանակային պայմաններն են եղել, մասնավորապես՝ կայծակը։

Ինքնաթիռները շուրջ 30 րոպե անկանոն պտույտներ են տվել Հայաստանի օդային տարածքում, որից հետո «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը կարգավորվել է:  

Կիսվել էջում