Մամուլ

Ինքնաթիռները չեն կարողանում իջնել «Զվարթնոց» օդանավակայան

Շարժայից եկող ինքնաթիռը տևական ժամանակ ՀՀ օդային տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել Թավրիզում։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar24-ից։

Օդանավը պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեր այսօր ժամը 16.40–ին։

Նշենք, որ եղանակային պայմաններից ելնելով՝ Հայաստան եկող օդանավերը դժվարությամբ են վայրէջք կատարում։ Այս պահին չեղարկվել է Հալեպից և Կապանից եկող չվերթները, ուշանում են Թեհրանի և Եկատերինբուրգի չվերթները։